ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ իրենց հաջողվել է կանգնեցնել ռուսական առաջխաղացումը ցամաքում և ՌԴ նավատորմը դուրս մղել Սև ծովից: «Այժմ վճռորոշ ճակատամարտը ծավալվել է երկնքում: Ոկրաինան ցուցադրել է իր մարտունակությունը օդում, իսկ նման «երկնային» դիմակայությունում քիչ նշանակություն ունի, թե ում տարածքն է ավելի մեծ»,- ասել է նա։               
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
14.05.2013 | 00:58

Ո՛վ իմ հայրերի Աստված և Տերդ ողորմության, Դու ես, որ Քո խոսքով ստեղծեցիր բոլորին և Քո իմաստությամբ ձևավորեցիր մարդուն, որ տիրի Քո ստեղծած արարածներին, սրբությամբ ու արդարությամբ կառավարի աշխարհը և ուղիղ հոգով դատ ու դատաստան անի։ Տո՛ւր ինձ գահակից իմաստությունից և խոտան մի՛ համարիր ինձ քո ծառաներից։ Արդարև, ես Քո ծառան եմ և Քո աղախնի որդին, ես տկար մարդ եմ և կարճատև կյանքի տեր, ես հասուն չեմ դատի ու օրենքի իմացության մեջ։


Իմաստություն Սողոմոնի 9. 1-5

Դիտվել է՝ 2893

Մեկնաբանություններ